ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Դոնալդ Տուսկը վերընտրվեց Եվրախորհրդարանի նախագահ

Դոնալդ Տուսկը վերընտրվեց Եվրախորհրդարանի նախագահ
12.03.2017 | 16:54

ԵՄ երկրների ղեկավարները մարտի 9-ին Բրյուսելում քվեարկել են Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկին Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով հաստատելու օգտին:

Եվրոպական խորհրդարանի ղեկավարությունը ևս 30 ամսով Տուսկին վստահելու որոշումը կայացվել է չնայած Լեհաստանի դիմադրությանը, քանի որ նախկին վարչապետը կապեր ունի լեհական ընդդիմադիր ուժերի հետ:

Դիտվել է՝ 260

Մեկնաբանություններ